-
15.05.2015|
00:01
Իմաստությունը հաստատուն պահեց աշխարհի նախաստեղծ հորը՝ միայնակ ստեղծյալին։ Նա փրկեց նրան իր հանցանքներից և զորություն տվեց նրան բոլորի վրա իշխելու։
-
14.05.2015|
12:30
Վատիկանը պաշտոնապես ճանաչել է Պաղեստին պետության գոյությունը՝ հաղորդում է Associated Press գործակալությոունը: Դիվանագիտական հարաբերությունների շրջանակում Վատիկանը նախընտրել է դիմել Պաղեստին պետությանը, այլ ոչ թե Պաղեստինի ազատագրման կազմակերպությանը, ինչպես նախկինում:
-
13.05.2015|
17:56
Իսրայելի միջկրոնական հարաբերությունների հարցերով հրեական կոալիցիան քննադատել է վերջերս Երուսաղեմի հայ հոգևորականության դեմ իրականացված ծայրահեղականության ու ատելության դրսևորումները, հայտնում է asbarez.com-ը։
-
12.05.2015|
10:09
Քրիստոնյայի կյանքն առանց աղոթքի նման է այն զինվորին, որ դուրս է գալիս մարտադաշտ նետաձիգների առջև առանց վահանի:
-
12.05.2015|
00:06
Չտագնապեք, որքան գայթակղիչ է այս խորագիրը, նույնքան էլ «դարակազմիկ» է ձեզ ներկայացվող պատմությունը։ 2007-ի խոր աշունն էր։
-
12.05.2015|
00:02
Քո Խաչը թող ապավեն լինի, Տե՛ր Հիսուս, երբ Հոր փառքով երևաս լուսավոր ամպերի վրա: Այն ժամանակ թող ամոթով չմնանք մենք` Քեզ հուսացողներս, այլ Քո մեծ զորությամբ ուրախանանք` Քո աջ կողմը բազմած` որպես լույսի որդիներ և փրկության ժառանգորդներ:
-
12.05.2015|
00:01
Իմաստության շնորհիվ ես անմահություն պիտի գտնեմ և հավերժ հիշատակ թողնեմ իմ հետնորդների մեջ։
-
11.05.2015|
12:49
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կարող է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության օրինակով Թուրքիային Հայոց ցեղասպանության տարիներին բռնազավթված եկեղեցական սեփականության վերադարձման հայց ներկայացնել՝ «Ամերիկայի ձայն»-ին ասել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
-
09.05.2015|
11:48
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում բարեպաշտ մեր ժողովրդին` Հաղթանակի և խաղաղության տոնի և Շուշիի ազատագրման օրվա լուսավոր առիթով:
-
08.05.2015|
10:37
Բայց այսօր մենք գիտենք` ինչ-որ գիտակարգով ավելին ենք, քան մեր հայրերը, այդ թվում` աստվածաբանության մեջ: